Բաժիններ՝

Կատալոնիայի անկախության կողմնակիցները ձայների այլընտրական հաշվարկ են կատարելու

Կատալոնիայի ազգային ասամբլեան, հասարակական կազմակերպություն, որը միավորում է Կատալոնիայի անկախության կողմնակիցներին, տարածաշրջանի խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններում ձայների այլընտրական հաշվարկ է կատարելու:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ասամբլեայի ներկայացուցիչը: «Մենք չենք վստահում պաշտոնական արդյունքներին եւ երկյուղում ենք կեղծումներից, ուստի մեր հաշվարկներն ենք կատարելու»,-ասել է նա: Դրա համար Ասամբլեան տվյալներէ հավաքելու այն երեք կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պաշտպանում են անկախության գաղափարը: Ասամբլեան հավաստիացնում է, որ իր դիտորդները ներկա են բոլոր ընտրական տեղամասերում:

Ընդամենը գործի են դրված շուրջ 4 հազար դիտորդներ: Ասամբլեայի կողմից ձայների հաշվման արդյունքների հրապարակումը կազմակերպվելու է Բարսելոնայի Ծովային թանգարանում, իսկ հաշվարկներին հետեւելու համար հրավիրված են լրագրողներ ու օտարերկրյա դիտորդներ: Անկախության կողմնակիցների թվում են՝ կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի (գտնվում է Բելգիայում) «Միասին՝ հանուն Կատոլինիայի» դաշինքը, Ժեներալիտետի նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասի (կալանքի տակ է գտնվում Մադրիդում) «Կատոլինիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը եւ «Ժողովրդական միասնության թեկնածու» ծայրահեղ ձախ կազմակերպությունը:

Իսպանիայի տարածքային ամբողջականության օգտին հանդես են գալիս Ժողովրդական կուսակցությունը (Իսպանիայի կառավարող կուսակցության «մասնաճյուղը»), «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը եւ Կատոլինիայի սոցիալիստական կուսակցությունը: Բացի այդ, տարածաշրջանում մեծ ազդեցություն ունի Catalunya en ComՕ-ն՝ Podemos կուսակցության տեղի ներկայացուցչությունը: Այն հանդես է գալիս Իսպանիայի տարածքային ամբողջականության օգտին, բայց, ընդսմին, պաշտպանում է Կատալոնիայի անկախության շուրջ օրինական հանրաքվեի անցկացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս