Բաժիններ՝

Դամասկոսում նոր օդանավակայան կկառուցեն

Սիրիայի իշխանությունները պլանավորում են նոր օդանավակայան կառուցել Դամասկոսում, որը կփոխարինի գրեթե 50 տարի առաջ կառուցված հին օդանավակայանին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդը:

«Կառուցվելու է Դամասկոսի նոր օդանավակայանը: Ներկայիս օդանավակայանը կառուցվել է 1970 թվականին, դրա թողունակությունը փոքր է: Ուստի մենք մտադիր ենք պատրաստել նոր օդանավակայանի նախագիծ, որն ավելի կհամապատասխանի Դամասկոսին»,- հայտարարել է նախարարը:

Համուդը չի ճշտել նոր համալիրի կկառուցման կոնկրետ ժամկետը: Մինչեւ Սիրիայում պատերազմի սկսվելը Դամասկոսի օդանավակայանը ոչ միայն ամենախոշորն էր երկրում, այլեւ տարածաշրջանում: Այժմ 12 ինքնաթիռներից աշխատանքային վիճակում են միայն հինգը, մնացածները վնասվել են մարտական գործողությունների ընթացքում:

Դամասկոսից միջազգային չվերթեր են իրականացվում միայն Իրան, Լիբանան, Հայաստան եւ Ռուսաստան: Օդանավակայանի տնօրեն Բաշար Գաֆրան հուլիսին հայտնել էր, որ օդային նավահանգիստը նախքան պատերազմը տարեկան սպասարկում էր մոտավորապես 4 մլն ուղեւորների, այժմ՝ կես միլիոնից ոչ ավելի ուղեւորների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031