Բաժիններ՝

Առնվազն 12 մարդ է զոհվել Նյու Յորքի Բրոնքսի շրջանում բռնկած հրդեհից

Առնվազն 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել Նյու Յորքի Բրոնքսի թաղամասի բնակելի շենքերից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով՝ ներկայում հրդեհն ամբողջությամբ մարված է: Չորս տուժածներ գտնվում են օրհասական վիճակում, զոհերի թվաքանակը կարող է աճել:

«Նախնական, բայց ոչ վերջնական տվյալների հիման վրա, ես խորը ցավով հայտնում են, որ Նյու Յորքի 12 բնակիչներ, ներառյալ մեկամյա մի երեխա, զոհվել են: Չորս մարդ ծայրահեղ ծանր վիճակում են եւ պայքարում են իրենց կյանքի համար»,- հայտնել է դե Բլազիոն:

Բրոնքսի շրջանում տեղի ունեցած հրդեհը նմանօրինակ ամենամեծ ողբերգությունն է դարձել Նյու Յորքում երկար տարիներ ի վեր: «Խոսքով հնարավոր չէ ներկայացնել այդ ողբերգությունը»,- ասել է քաղաքագլուխը՝ հավելելով, որ նման հրդեհ Բրոնքսում չի եղել «առնվազն վերջին քառորդ դարում»:

«Հրշեջ ծառայության օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել 12 մարդու: Շենքի զննումը կշարունակվի: Հրշեջներն ամբողջությամբ մարել են կրակը»,- նշել է նա:

Ինչպես տեղեկացրել է քաղաքի հրշեջ ծառայությունը, հինգհարկանի բնակելի շենքում կրակի մարմանն ընդհանուր առմամբ մասնակցել են 160 հրշեջներ: New York Post թերթի տեղեկատվության համաձայն՝ բռնկումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 19:00-ին (Երեանի ժամանակով ժամը 04:00-ին) Պողոտա-ավենյու, 2363 հասցեում: Շենքը գտնվում է կենդանաբանական այգուց ոչ հեռու: Հրդեհի պատճառներն առայժմ պարզված չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս