Բաժիններ՝

Կիմ Չեն Ընն անցնող տարում ամենաքիչն է հայտնվել հանրության առջև

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2017 թվականին 30 տոկոսով քիչ է հայտնվել հանրության առջեւ, քան մեկ տարի առաջ: Զանգվածային լրատվամիջոցների այս վերլուծությունը դեկտեմբերի 29-ին հրապարակել է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը Կիմ Չեն Ընն իրականացրել Է 94 տեսչական ուղեւորություններ տեղեր՝ 2016 թվականի 133-ի համեմատությամբ: Դրանց 44 տոկոսը կազմել են այցելությունները տարբեր զորամասեր եւ ազգային պաշտպանությանն առնչվող այլ օբյեկտներ: Դա ԿԺԴՀ-ի առաջնորդի ամենաքիչ թվով հանդիպումներն են հանրության հետ 2011 թվականի վերջին նրա իշխանության գլուխ անցնելու պահից ի վեր:

«Այս փաստերը վկայում են, որ Կիմ Չեն Ընը վստահ է իր վարչակարգի կայունության եւ հասարակության համախմբվածության հարցում, ինչը նրան թույլ է տվել նվազեցնել իր հրապարակային գործունեությունը»,- Սեուլում կայացած ճեպազրույցում այս տվյալները զանգվածային լրատվամիջոցների համար մեկնաբանել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչ Լի Յու Չժինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս