Բաժիններ՝

Կիևը բանակցություններ է սկսել Դոնբասում գերիների փոխանակման երկրորդ փուլի շուրջ

Ուկրաինական կողմն սկսել է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջանների տարածքում գերի մնացած ուկրաինացիների ազատման հերթական բանակցությունները: Այս մասին, ինչպես հաղորդել է «112: Ուկրաինա» հեռուստաալիքը, հայտնել է Ուկրաինայի խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Իրինա Լուցենկոն։

«Ընթանում են բանակցություններ, չեմ կարող ասել, որ կլինի 93 մարդ, գոնե, 23 – 25 մարդ արդեն հաստատված է անջատականների կողմից, նրանք պատրաստ են փոխանակման համար»,- ասել է Լուցենկոն «Բորիսպոլ» օդանավակայանում, ուր դեկտեմբերի լույս 28-ի գիշերը ժամանել են Դոնբասում ազատված ուկրաինացիները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, գերված անձանց՝ դեկտեմբերի 27-ին Դոնբասում կայացած փոխանակման շնորհիվ ազատ են արձակվել 73 ուկրաինացիներ, որոնք գտնվում էին Կիեւի կողմից չվերահսկվող տարածքներում, ըստ որում Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին է հանձնվել 233 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս