Բաժիններ՝

Իտալիան ճգնաժամից հետո ամբողջովին վերականգնվել է. վարչապետ Ջենտիլոնի

Իտալիան ամբողջովին վերականգնվել է իր հետպատերազմյան պատմության մեջ ամենածանր ճգնաժամից հետո: Դա երկրի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին դեկտեմբերի 28-ին ընդգծել է անցնող տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Վարչապետի խոսքով՝ Իտալիայի կառավարությունը կատարել է իր առջեւ դրված խնդիրները:

«Այս անգամ մամուլի ասուլիսը, բացի տարվա արդյունքներն ամփոփելուց, ունի հատուկ նշանակություն,-ասել է Ջենտիլոնին:-Ամենից առաջ ես կարող եմ ասել, որ կարեւոր ձեռքբերում եմ համարում այս կառավարության հիմնական նպատակներից մեկը՝ հասնել այս նախարարների կաբինետի լիազորությունների կազմակերպված ավարտմանը»: Դրա հետ մեկտեղ Իտալիայի վարչապետը նշել է, որ կառավարության ներկայիս կազմի աշխատանքը «բավականին բեղմնավոր էր», չնայած առկա խնդիրներին: Հանրապետությունն ամբողջովին «վերականգնվել է հետպատերազմյան ծանրագույն ճգնաժամից հետո», ընդգծել է Ջենտիլոնին:

Ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) եւ Սենատի (խորհրդարանի վերին պալատ) խոսնակների հետ կոնսուլտացիաներ կանցկացնի երկրի խորհրդարանն արձակելու շուրջ: Արձակման վերաբերյալ որոշումը պետք է հաստատի նաեւ Ջենտիլոնին ինքը, ինչից հետո Նախարարների խորհուրդը կհաստատի հաջորդ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվը, որոնք, ինչպես ենթադրվում է, պետք է կայանան 2018 թվականի մարտի 4-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս