Բաժիններ՝

Եվրամիությունը 48,1 մլն եվրոյի չափով դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին

Եվրամիությունը 140 մլն լարիի (48,1 մլն եվրոյի) չափով դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին: Այդ մասին հայտնել է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:

«Գնահատվել եւ հաջողված են ճանաչվել բարեփոխումները հետեւյալ ոլորտներում՝ առեւտրի եւ բիզնեսի զարգացում, մասնագիտական կրթություն եւ աշխատանքի տեղավորում, գյուղատնտեսություն, հարկադիր վերաբնակների ինտեգրում, արդարադատություն, հանրային վարչարարություն եւ ֆինանսների կառավարում, տարածաշրջանային զարգացման քաղաքականություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ի ներկայացուցչությունը նշել է, որ «Վրաստանի կողմից ձեռք բերված առաջընթացը Եվրամիությունը գնահատել է անկախ հաշվետվությունների հիման վրա՝ Վրաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների հաշվառմամբ»: Ներկայացուցչության տվյալներով՝ Վրաստանին միջոցները հատկացվում են Եվրամիության բյուջետային օգնության ծրագրի շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս