
ՌԴ ԿԲ-ն ԵԱՏՄ-ի և BRICS-ի գծով գործընկերների հետ միասնական թվային արժույթի քննարկում է սկսելու

Ռուսաստանի բանկը (ԿԲ) 2018 թվականին ԵԱՏՄ-ի եւ BRICS-ի գծով գործընկերների հետ կսկսի քննարկել միասնական թվային արժույթի ստեղծման հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի բանկի առաջին փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան, տեղեկացնում է « Ինտերֆաքս»-ը:
«Ազգային թվային արժույթի սահմանումը մեզ բնավ արդարացված չի թվում մակրոտնտեսության տեսակետից: Այն հարցը, որը մեզ նպատակահարմար է թվում քննարկել մեր գործընկերների հետ հարթակում, ԵԱՏՄ-ի տարածքում կամ BRICS-ի շրջանակներում թվային արժույթի սահմանումն է»,- նշել է Սկորոբոգատովան: