
Վենեսուելան 5 մլրդ բարել նավթ է ուղղորդում սեփական գաղտնարժույթի ապահովմանը

Վենեսուելան 5 միլիարդ բարել նավթ է հատկացնում երկրում ստեղծվող El Petro սեփական գաղտնարժույթի ապահովման համար: Դեկտեմբերի 28-ին այս մասին Venezolana de Televisiցn հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Ահա փաստաթուղթը, որով ես կձեւակերպեմ Օրինոկո գետի նավթային գոտու շրջանում թիվ 1 Այակուչո հավաստագրված (նավթի) հանքավայրի տրամադրումը որպես El Petro գաղնարժույթի արժեքի ապահովման օժանդակում»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ հանքավայրն «ունի 5 միլիարդ բարել նավթի պաշարներ»:
«Յուրաքանչյուր El Petro-ին՝ մեկ բարել նավթ»,- ասել է Մադուրոն՝ խոստանալով ապահովել գաղտնարժույթի մայնինիգը (ձեռքբերում – անգլ. mining-ից) ամբողջ երկրում: Նա խոստացել է, որ ապագայում El Petro-ի օժանդակման համար կտրամադրի Արկո Միներո ոսկեբեր հանքավայրերն Օրինոկոյի գոտում եւ այդպես կվարվի ալմաստների հանքակուտակների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: