
Չինական սուպերմարկետում Թրամփի սանրվածքով շան ֆիգուր են տեղադրել

Շան՝ արեւելյան օրացույցով 2018 թվականի խորհրդանիշի հսկայական ֆիգուրը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ լավ ճանաչելի սանրվածքով ու հոնքերով, հայտնվել է Չինաստանի Շանսիի նահանգի Տայյուան քաղաքի առեւտրական կենտրոններից մեկի մուտքի մոտ: Այդ մասին հաղորդվում է People`s Daily China-ի Twitter-ում:
Մեծ սպիտակ ֆիգուրը՝ ոսկեգույն մազերով, հոնքերով ու քթով, վզին կարմիր շարֆով եւ վեր պարզած ցուցամատով, տեղադրվել է արեւելյան օրացույցով նոր` Շան տարվա նախաշեմին, որը կսկսվի 2018 թվականի փետրվարի 18-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: