Բաժիններ՝

ԻՊ-ն ստանձնեց Քաբուլի մզկիթի մոտ կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի զոհ է դարձել 40 մարդ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինյալների տարածած հայտարարությանը:

Պայթյունը որոտացել է դեկտեմբերի 28-ի առավոտյան Քաբուլի արեւմտյան մասում, դրա հետեւանքով զոհվել է 40 մարդ, եւս առնվազն 30 մարդ վերքեր են ստացել: Նախնական տվյալներով՝ գրոհի թիրախ են դարձել տեղի տեղեկատվական գործակալությունը եւ մշակութային կենտրոնը:

Ինչպես հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՆԳ նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Նուսրաթ Ռահիմիին, առաջին պայթուցիկ սարքը գործի է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից: Ավելի ուշ պայթել են երկու մագնիսային ականներ, որոնք տեղադրված են եղել մշակութային կենտրոնի պատերի վրա:

Ռահիմիի խոսքով՝ բոլոր զոհերը եղել են մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս