Բաժիններ՝

Թրամփը պահանջել է դադարեցնել չինական նավթի մատակարարումը ԿԺԴՀ-ին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից պահանջել է դադարեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների շրջանցմամբ նավթի մատակարարումները Հյուսիսային Կորեային՝ նախազգուշացնելով, որ կարող է խստացնել մոտեցումը ՉԺՀ-ի հետ առեւտրի նկատմամբ։

«Նավթը շարունակում է ստացվել Հյուսիսային Կորեայում, դա այն չէ, ինչին ես ցանկանում եմ հասնել»,- հայտարարել է նա New York Times թերթում հրապարակված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների վերջին հաղորդումներն այն մասին, թե նավթը ծովում չինական լցանավերից վերամղվում է հյուսիսկորեական լցանավեր:

Նախագահը հավելել է. «Եթե նրանք (չինացիները – խմբ.) չօգնեն մեզ Հյուսիսային Կորեայի հարցում, ես կանեմ այն, ինչն, ինչպես միշտ ասել եմ, ցանկանում եմ անել»: Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է զգալիորեն ավելացնել Չինաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների մաքսերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031