Բաժիններ՝

Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի, տուժել է 90 մարդ

Առնվազն 41 մարդ է զոհվել, գրեթե 90-ը՝ վերքեր ստացել դեկտեմբերի 28-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հայտնել է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Առկա տվյալների համաձայն, դեկտեմբերի 28-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) մահապարտ-ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել տեղի լրատվական գործակալության շենքի մերձակայքում, որը գտնվում է քաղաքի արեւմտյան մասում:

Նաեւ տեղեկատվություն է ստացվել նույն այդ շրջանում հրաձգության եւ երկրորդ պայթյունի մասին: Նշվում է, որ գրոհի զոհերի թվում կա չորս կին եւ երկու երեխա: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031