Թուրքիայում անհայտ անձը կրակել է դպրոցի բակում խաղացող երեխաների վրա

Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ (պատմ. Այնթափ) քաղաքի Միթհաթփաշա թաղամասում  անհայտ անձը ինքնաձիգով կրակ է բացել դպրոցներից մեկի բակում ֆուտբոլ խաղացող երեխաների վրա:

Թուրքական «Milliyet» լրատվամիջովի  տեղեկացմամբ՝  հրազենի գործադրման հետևանքով վիրավորվել է 7 հոգի, այդ թվում 5 երեխա:

Հարձակումն իրականացրած անձը դեպքից հետո դիմել է փախուստի: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննությունը  և այժմ աշխատանքներ են իրականացվում նրան հայտնաբերման համար:

Թուրքական աղբյուրը  տեղեկացնում է, որ հիվանդանոց տեղափոխված երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում:

Տեսանյութեր

Լրահոս