Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Իսրայելը գաղտնի համաձայնագիր են կնքել Իրանի վերաբերյալ

ԱՄՆ-ը եւ Իսրայելը գաղտնի համաձայնագիր են կնքել Իրանի քաղաքականությանը հակազդելու նպատակով համագործակցության վերաբերալ: Այդ մասին հայտնել է Իսրայելի Channel 10 News հեռուստաալիքը:

Կողմերը համաձայնության են եկել ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում, դրա գլխավոր թեման հակազդումն է Իրանի կողմից իր հրթիռամիջուկային ծրագրի իրագործմանը, նշված է հաղորդագրության մեջ: Այն նախատեսում է իրանական ատոմի համաձայնագրի վերանայման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության իրագործում, որը նա շարադրել Է հոկտեմբերի 13-ին, ինչպես նաեւ համատեղ խմբերի ստեղծում մերձավորարեւելյան տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը հակազդելու համար:

Համաձայնագրի կնքման շուրջը բանակցություններն Սպիտակ տանը վարել են անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի օգնական Հերբերտ Մաքմասթերը եւ նրա իսրայելացի պաշտոնակից Մեիր Բեն Շաբաթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս