Բելգիայի հասցեին նոր սպառնալիքներ են հնչել ԴԱԻՇ-ի զինյալների կողմից, հայտնում են Բելգիայի ԶԼՄ-ները:
Google-ը կորցրել է օգտատերերի տվյալների մի մասն այն բանից հետո, երբ կայծակը չորս անգամ հարվածել է Բելգիայում ընկերության դատա-կենտրոնին:
Ավելի քան 1000 երեխա է սպանվել կամ վիրավորվել Եմենում զինված կոնֆլիկտի ժամանակ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով օգնական Սթիվեն Օ’Բրայենը:
Մոսկվայում 84 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լև Դուրովը: Նրա մահվան մասին հայտնել է դերասանի դուստրը՝ Եկատերինան:
Հերթական դեպքը, որը կապված է ԱՄՆ իրավապահների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու փաստի հետ, տեղի է ունեցել Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս քաղաքում:
Երեկ գիշեր Կահիրեի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է մինչև 22 մարդ, որոնց թվում՝ 6 ոստիկան:
ԱՄՆ սննդի ու դեղամիջոցների վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) թույլտվություն է տվել արտադրել ֆլիբանսերին դեղամիջոցը, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ:
ԱՄՆ-ը 2015 թվականին Վրաստանին կտրամադրի ևս 20 մլն դոլարի ռազմական օգնություն «դաշնակիների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում, հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը:
Ռուսական «Մինչենկո քնսալթինգը» գնահատել է Հարավային Կովկասում առկա քաղաքական ռիսկերը:
Ներգաղթյալների թիվը, որոնք գտնվում են Եվրամիության սահմանների մոտ, հուլիսին հասել է ռեկորդային՝ 107 500 մարդու, հաղորդում են ԵՄ ներկայացուցիչները:
Շատ ամոթալի է, որ Կոնգրեսի նախկին անդամները իրենց վաճառում են որևէ մեկին, ով պատրաստ է նրանց փող տալ: Սակայն, ԿՀՎ-ի տնօրե՞նը… Սա ոչ միայն անբարոյականություն է, այլև լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը: Ամերիկյան կառավարությունը չպետք է թույլ տա իր բարձրագույն լրտեսի վաճառքը ամենաբարձր գին առաջարկողին…
Ներկայում ոչ մի քրեական գործ չկա հարուցված գործարար Գերման Ստերլիգովի դեմ, «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում պայթեցրել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների տեղափոխող ավտոմեքենա:
ԱՄՆ Պետդեպարտամենի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից հրաժարական տալն ու իշխանությունը երկրում քաղաքական այլ ուժերին հանձնելը, հայտնում է TASS-ը:
Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը ձեռնամուխ է եղել «Երկրաշարժ» ռազմական գործողությանը, որի նպատակն է վերահսկողության տակ վերցնել Համա ու Իդլիբ նահանգների միջև տեղակայված Սահլ էլ-Գաբ հարթավայրի առանցքայինշրջանները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կոալիցիոն կառավարության ձևավորման անհաջող քայլերի ֆոնին սրընթաց շարժվում է դեպի արտահերթ ընտրություններ հայտնում է Reuters-ը:
Ստամբուլի մարդաշատ փողոցներից մեկում՝ Դոլմաբահչե պալատի մուտքի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել:
Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը բարձրացրել է Հունաստանի էմինենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը մեկ աստիճանով՝ CC –ից հասցնելով CCC մակարդակի, հայտնում է RIA Novosti-ն։
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Օդեսայի «օրենքով գողերն» իրեն ֆիզիկապես չեն ոչնչացրել վախկոտության պատճառով: Այս մասին նա պատմել է «Նովայա գազետային» տված հարցազրույցում:
Գերմանիայի խորհրդարանը այսօր հավանության է արժանացրել Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ փաթեթի տրամադրումը: Որոշումը կայացվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք ցանկանում ենք օգնել Եվրոպային լուծելու միգրացիայի խնդիրը: Մենք կարող էինք ընդունել 800 մուսուլմանի, սակայն Սլովակիայում չկան մզկիթներ: Ինչպե՞ս կարող են մուսուլմաններն ինտեգրվել, եթե նրանց այստեղ դուր չգա»,- ասել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իվան Մետիկը:
Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներ Պյոտր Պորոշենկոն, Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու Դոնբասում ստեղծված իրավիճակը:
Անկարան Մոսկվային է ուղարկել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին:
ԴԱԻՇ-ի զինյալները գլխատել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագետին, հայտնում է լիբանանյան Daily Star թերթը:
Ըստ ռուսաստանցի փորձագետի՝ եթե Ռուսաստանը ցանկանար «վերադառնալ» Ադրբեջան, չէր հեռանա Գաբալայից
Սիրայի Էլ-Կամիշլի քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերի բազայի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 10 մարդ սպանվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի ներքին գործերի պետական համալսարանում մասնակցել է նոր պարեկային ոստիկանության մարզումներին:
ԴԱԻՇ-ի զինյալները համացանցում տեղաուղերձ են տարածել, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել են սատանա:
Ոստիկանությունը հայտնաբերել է Հովհաննես Այվազովսկու ու Վասիլի Պոլենովի կտավները, որոնք հուլիսին գողացվել էին թանգարանից:
ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում երեկվանից իր աշխատանքն է սկսել առաջին տրանսգենդեր աշխատակցուհին, հայտնում է BBC-ն: