Վրաստանում փոթորիկ է սպասվում

Վրաստանի հյուսիս արևմտյան հատվածներում այսօր ուժեղ քամի է սպասվում։ Ծովում կանխատեսվում է 4-5 մագնիտուդով փոթորիկ: Երկրի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և փոթորիկ:

aliq.ge-ի փոխանցմամբ՝ արևելյան Վրաստանում քամին կսկսվի օրվա երկրորդ կեսից: Հատկապես ուժեղ քամիներ կլինեն Շիդա Քարթլիում, Թբիլիսիում և Կախեթիի որոշ շրջաններում: Մասնավորապես, այսօր երեկոյան և մարտի 10-ի գիշերը քամու ուժգնությունը կարող է կազմել մինչև 28-30 մ/վրկ:

Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում վաղը օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 10-12 աստիճան, լեռնային շրջաններում` 7-9 աստիճան, իսկ բարձր լեռնային շրջաններում` -1 + 4 աստիճան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031