
Վրաստանը խոստացել է նվազեցնել իր անօրինական միգրանտների թիվը Եվրոպայում

Թբիլիսին խոստացել է սերտորեն աշխատել Եվրամիության հետ Վրաստանից ԵՄ-ի երկրներ անօրինական միգրացիան նվազեցնելու համար, որը շարունակվում է անայցագիր ռեժիմի չարաշահման հետեւանքով:
Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ ամփոփելով Եվրամիության Խորհրդի՝ արդարադատության եւ ներքին գործերի նախարարների մակարդակով կայացած հանդիպման արդյունքները:
«Վրաստանի իշխանությունները խոստացել են սերտորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ իրականացնելու Եվրամիության երկրներ անօրինական միգրացիայի նվազեցմանն ուղղված նպատակային միջոցառումներ, որը շարունակվում է անայցագիր ռեժիմի չարաշահման հետեւանքով,- հայտարարել է նա:- Մենք վստահ ենք, որ Վրաստանի իշխանությունները շուտով կներկայացնեն այդ ախատանքի արդյունքը, եւ մենք պատրաստ ենք դրանում ակտիվորեն օգնել նրանց», հաղորդել է ՏԱՍՍ-ը: