
Մանաֆորտի վրա ռուսական եռագույնն են նետել և նրան մեղադրել ԱՄՆ-ը ռուսներին ծախելու մեջ

Անհայտ մի տղամարդ ռուսական դրոշ է նետել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի վրա, երբ նա դուրս էր գալիս դատարանի դահլիճից: Միջադեպի տեսագրությունը հրապարակված է Twitter-ում։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է տղամարդը նետում եռագույնը, Մանաֆորտին անվանում «դավաճան» եւ մեղադրում «Ամերիկան ռուսներին ծախելու» մեջ:
ԱՄՆ-ի իշխանությունները Մանաֆորտին եւ նրա գործընկեր Ռիք Գեյթսին կասկածում են Ուկրաինայի անունից որպես չգրանցված շահապաշտպաններ աշխատելու, հարկերից խուսափելու եւ փողերի լվացման մեջ: Մեղադրանքներն առաջադրել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը հետաքննում է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին «ռուսական միջամտության» գործը: Մոսկվան ժխտում է բոլոր մեղադրանքները: