Բաժիններ՝

Ֆրանսիական խոշոր ընկերությունների վարչություններում կանանց բաժինն աճել է 180 տոկոսով

Ֆրանսիայի խոշորագույն ընկերությունների վարչություններում կանանց բաժինը վերջին վեց տարում ավելացել է 180 տոկոսով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը, նշելով ընկերությունների վարչություններում ու դիտորդական խոհուրդներում կանանց համար բաժնաչափեր սահմանելու մասին օրենքի դրական դասերը:

«Կարծում եմ՝ այն դասերը, որոնք պետք է քաղել ֆրանսիական օրենքից, որը կանանց 40 տոկոսանոց բաժնամաս է սահմանում բորսայում գնանշվող ընկերությունների վարչություններում ու դիտորդական խորհուրդներում եւ խոշոր ձեռնարկություններում, դրական են:

Ֆրանսիան սկսում էր հեռվից. 2008 թվականին «ֆեմինիզացիայի» բաժինը կազմում էր 10 տոկոս: Վեց տարում CAC ինդեքսի խոշորագույն ընկերությունների վարչություններում կանանց բաժինն ավելացավ 180 տոկոսով»,- հայտնել է Բերմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս