
ԱՄՆ-ի մաքսերից ԵՄ-ի մեկ անդամի բացառումը տարածվում է յուրաքանչյուրի վրա. Եվրահանձնաժողով

Մետաղների համար ԱՄՆ-ի մաքսերից Եվրամիության երկրներից մեկի բացառումը, ներառյալ Մեծ Բրիտանիան, ավտոմատ կերպով տարածվում է հանրակցության ամբողջ մնացած տարածքի վրա: Մարտի 8-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ Յուրկի Կատայնենը։
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը բացառություններ կանի մի շարք պետությունների, մասնավորապես, հնարավոր է Մեծ Բրիտանիայի համար: Եվ եթե նա բացառություն անի Եվրամիության մի երկրի համար, ապա դա ինքնաբերաբար կնշանակի Եվրամիությունն ամբողջությամբ վերցված»,- նշել է Կատայնենը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: