Բաժիններ՝

Սերբիան չեղարկում է այցագրային ռեժիմը Վրաստանի համար

Վրաստանի եւ Սերբիայի միջեւ այցագրային ռեժիմն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին, նախքան վավերացման համապատասխան ընթացակարգերի ավարտվելը: Այդ մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Համապատասխան համաձայնագիրը մարտի 7-ին Բելգրադում ստորագրել են Վրաստանի եւ Սերբիայի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն եւ Իվիցա Դաչիչը:

«Այսօր մենք պայմանագիր ստորագրեցինք անայցագիր հաղորդակցության վերաբերյալ, իսկ վաղը Սերբիայի կառավարությունը բացառության կարգով կընդունի համապատասխան որոշում, եւ Վրաստանի քաղաքացիները, նախքան խորհրդարանական ընթացակարգերի ավարտվելը, հնարավորություն կունենան առանց այցագրերի ուղեւորվել Սերբիա, ինչպես որ դա ժամանակին Սերբիայի քաղաքացիների համար արեց Վրաստանը»,- հայտարարել է Դաչիչը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031