Բաժիններ՝

Վրաստանը և Եվամիությունը պայմանավորվել են անցնել համագործակցության նոր ձևաչափի

Վրաստանի եւ Եվրամիության համագործակցությունն թեւակոխում է նոր ձեւաչափ, դրա շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Գիորգի Մարգվելաշվիլին եւ Ժան Կլոդ Յունկերը պայմանավորվեցին ստեղծել համագործակցության բարձր մակարդակի նոր ձեւաչափ: Կողմերն արդեն սկսում են աշխատել նոր ձեւաչափի ձեւավորման ուղղությամբ: Համագործակցության նոր փուլը նախատեսում է անցում ճյուղային համագործակցության բարձրագույն ձեւաչափին»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս