Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում սկսել է թուլանալ, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում, կարծում է միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նա նշել է, որ հարկավոր չէ հույսեր փայփայել փախստականների հետ կապված համեմատաբար հանգիստ վիճակի պահպանման հետ, հայտնում է ИноТВ-ն:
Թուրքիայում արտակարգ ռեժիմ սահմանելը այդ երկրի ներքին գործն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Դա Թուրքիայի ներքին գործն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախազգուշացվել էր ՌԴ ՊՆ-ի կողմից Թուրքիայում հեղաշրջման փորձն սկսվելուց մի քանի ժամ առաջ:
Շվեդիայում ավտոբուսի վարորդը հարձակվել է ուղևորի՝ սիրիացի փախստականի վրա՝ «ատում եմ ձեզ, անիծյալ խոզեր» բղավելով, հայտնում է The Local-ը:
Ֆլորիդայից ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը նախընտրական արշավում մի քանի ամիս միլիարդատեր Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցներից մեկն էր, հուլիսի 20-ին առաջին անգամ հանդես Է եկել նրա պաշտպանությամբ:
Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է: Արկերը պայթել են քաղաքապետարանի շենքի հարևանությամբ և քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ, հայտնում է «Ալ Մայադաին» հեռուստաալիքը:
Շուրջ 4,5 հազար ռուսաստանցի է 4 օրում դուրս բերվել Թուրքիայից «Աերոֆլոտի» և թուրքական ավիաընկերությունների կանոնավոր և հավելյալ չվերթերով, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի դեմ Քլիվլենդում, որտեղ տեղի է ունենում Հանրապետական կուսակցության համագումարը, ակցիայի մասնակիցները փորձել են այրել ամերիկյան դրոշը, հայտնում է ABC News-ը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին երկրում պահպանել արտակարգ դրությունը միայն անհրաժեշտ ժամանակահատվածում և հնարավորինս շուտ այն դադարեցնել:
22 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ, հայտնում է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը:
Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման համար, որը անհրաժեշտ է համարում, և Եվրամիությունը չպետք է դրան միջամտի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ներդրողները շարունակում են ազատվել թուրքական ակտիվներից, քանի որ քաղաքական ռիսկերը նրանց համար չափազանց բարձր են: Լիրան նորացրել է պատմական նվազագույնը, իսկ երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշումը միայն վատացրել է իրավիճակը:
Ավստրիայի իշխանությունները Թուրքիայի դեսպանից բացատրություններ են պահանջել՝ կապված Վիեննայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին աջակցող ցույցերի կազմակերպման հետ, հայտնել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Թուրքիայում զինվորականների պաշտոնաթողություններն ու կալանավորումները չեն թուլացրել երկրի զինված ուժերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին տեղեկությունը:
Ֆրանսիայի Սենատն աջակցել է երկրի տարածքում արտակարգ ռեժիմի գործողության ժամկետը 6 ամսով երկարաձգելու որոշմանը, հայտնում է BFM TV-ն:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պետք Է կարգավորված եւ խելամիտ գործընթաց լինի, հայտարարել Է Թերեզա Մեյը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ վարած բանակցություններից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է 3 ամսով երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան վստահեցնում է՝ պայքարելու է Հայոց ցեղասպանության ճանաչման համար այնքան ժամանակ, քանի դեռ նա Կոնգրեսում է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Գըզըլ Շյարգ զինվորական ավանի շենքերն ու շինությունները և Զեյնալաբդին Թաղիև ավանում գտնվող զինվորական օդանավակայանի մի տերմինալը հանձնվում է Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմի օգտագործմանը:
Ադրբեջանի ընդդիմության եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» կառույցը լուրջ անհանգստություն է հայտնել Ալիեւի նախաձեռնության կապակցությամբ
Մեծ Բրիտանիան ցանկանում է հնարավորինս սերտ հարաբերությունների մեջ լինել Գերմանիայի հետ Եվրամիությունից հեռանալուց հետո:
Խաղաղօվկիանոսյան Վանուատու հանրապետությունում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հարազատները նպատակ ունեն դատի տալ Ֆրանսիայի եւ Նիս քաղաքի իշխանություններին, որտեղ հուլիսի 14-ին Բաստիլիայի գրավման օրվա կապակցությամբ հավաքված մարդկանց բազմության մեջ էր մտել բեռնատար ավտոմեքենան:
Թուրքիայի բարձրագույն կրթության խորհուրդը արգելել է արտերկիր մեկնել ակադեմիկոսներին, դեկաններին ու երկրի բուհերի ռեկտորներին, հայտնում է թուրքական Haber7 թերթը:
Երեկ Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը
Հունաստանը երբեք չի համաձայնի Կիպրոսի տարածք թուրքական ներխուժման հետ և պահանջում է այնտեղից դուրս բերել օկուպացիոն զորքերը:
Բրյուսելում չորս ժամ տևած հատուկ գործողությունների արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ ահաբեկչի:
Ավելի քան 2,9 հազար մարդ Է զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով հասնել մինչեւ Եվրոպայի պետություններ
Բեռլինում Ֆրանկֆուրտյան ճեմուղու և Պրոսքուայեր շթրասե փողոցի խաչմերուկում բախվել են բեռնատար մեքենան և մոտոռոլերը: