Թրամփը պաշտոնապես հայտարարեց պողպատի և ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսեր սահմանելու մասին: Այդ մասին մարտի 8-ին հայտնել է The Hill -ը:
Ներմուծվող պողպատը կհարկվի 25 տոկոսով, ալյումինը՝ 10 տոկոսով: Նորամուծություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո: Մաքսերը ժամանակավորապես չեն վերաբերի Կանադային եւ Մեքսիկային, որոնց հետ ԱՄՆ-ը շարունակում է բանակցություններ վարել Ազատ առեւտրի հյուսիսամերիկայն համաձայնագրի (ՆԱՖՏԱ) ճակատագրի շուրջը: Թրամփը նաեւ հիշատակել է Ավստրալիայի եւ մի քանի այլ երկրների համար հատուկ պայմանների մասին, սակայն որոնք են լինելու դրանք, առայժմ հայտնի չէ:
ԱՄՆ-ի նախագահն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ բարձրացնել կամ իջեցնել սակագները, ինչպես նաեւ չեղարկելու մաքսերը կամ դրանք սահմանել առանձին երկրների համար:
«Մենք պետք էճկունություն հանդես բերենք եւ համագործակցնեք նրանց հետո, ովքեր իրոք մեզ հետ բարեկամություն են անում ռազմական եւ տնտեսական ոլորտում»,- ասել է նախագահը: Թրամփը հայտարարել է, որ այսօրվա որոշումը կպաշտպանի «ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»:
Նախագահը պնդել դա, չնայած խիստ անհամաձայնությանն ինչպես օրենսդիրների շրջանում, այնպես էլ բուն Սպիտակ տանը, ինչպես նաեւ համաչափ եւ վճռական պատասխան տալու Եվրամիության խոստումներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: