Բաժիններ՝

Մոսկվան ավելի ու ավելի ագրեսիվորեն է գործում. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Ռուսաստանն ավելի ու ավելի ագրեսիվորեն է գործում եւ իրենից ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան առաջ: Մարտի 8-ին ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս պնդմամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը։

«Ռուսաստանից ավելի ու ավելի մեծ սպառնալիք է բխում, եւ ամբողջ արեւելյան ճակատով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան եւ Էստոնիան, մենք (ՌԴ-ի կողմից) ավելի ու ավելի շատ ագրեսիվ մոտեցում ենք տեսնում»,- ասել է նախարարը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ Ռուսաստանը փոխում է պայքարի վարման եղանակներն իր պոտենցիալ հակառակորդների դեմ եւ «բարձրացնում է հակամարտության մակարդակը»:

«Մենք դա տեսնում ենք նաեւ Հյուսիսային Ատլանտիկայում. (ռուսական) սուզանավերի թիվը, որոնք գտնվում են այնտեղ, տասն անգամ մեծացել է վերջին յոթ տարվա ընթացքում»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս