
«Ռուսաստանը մեծ տերություն է, որին պետք է հարգել». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան Ռուսաստանը համարում է մեծ տերություն, որին պետք է հարգել, սակայն Փարիզը հարցեր ունի կապված արտաքին քաղաքականության բնագավառում Մոսկվայի գործողությունների հետ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը՝ ելույթ ունենալով CNews հեռուստաալիքի եթերում:
«Ռուսաստանը մեծ հզորությամբ օժտված մեծ տերություն է, որին պետք է հարգել, բայց միաժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն անհանգստացնում է մեզ»,- ասել է նա:
Ինչպես նշել է ԱԳ նախարարը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գործողությունների կապակցությամբ Ֆրանսիայի անհանգստությունը վերաբերում է նախեւառաջ ուկրաինական եւ սիրիական ուղղություններին:
«Դա վերաբերում է ինչպես Ուկրաինային, այնպես էլ այն բանին, որ ՌԴ-ն, մեր տեսակետից, պատասխանատվություն չի ստանձնում Սիրիայի հարցում: Մենք Ռուսաստանից ակնկալում ենք, որ նա իր պատասխանատվության բարձրության վրա գտնվի սիրական ճգնաժամի կարգավորման գործում»,- հայտարարել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: