
Արքայազն Հարրիի հարսնացուն մկրտվել է

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացուն՝ Մեգան Մարքլը, մկրտության ծիսակատարություն է անցել. նա անգլիկանություն է ընդունել: Հորդանան գետի ջրի օգտագործմամբ խորհրդավոր ծեսը Քենթրբերիի արքեպիսկոպոսը կատարել է Թագավորական մատուռում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Արարողությունը տեւելէ 45 րոպե: Դրան ներկա են եղել միայն մի քանի օգնականներ, արքայազն Հարրին, արքայազն Չառլզը եւ նրա երկրորդ կինը՝ Կամիլլան, Քոռնուելի դքսուհին:
Ինչպես նշել է հրատարակությունը, անգլիկանության ընդունումը Մեգանի համար պարտադիր չէր Հարրիի հետ ամուսնանալու համար: Սակայն նոյեմբերին նա հայտարարել էր, որ պատրաստ է մկրտվելու ի նշան թագուհու՝ Անգլիկան եկեղեցու գլխավորի նկատմամբ հարգանքի: Մինչ այդ 36-ամյա ամերիկացի նախկին դերասանուհին եւ ֆոտոմոդելն իրեն համարում էր բողոքական:
Մեգանը եւ Հարրին կամուսնան մայիսի 19-ին: