Մոսկվայում բժիշկը սպառնացել է կտրել հիվանդի ոտքը, եթե կինը չվճարի 100 հազար
Մոսկվայում ուռուցքաբանը սպառնացել է կտրել հիվանդ կնոջ ոտքը, եթե նա բուժման համար չվճարի 100 հազար ռուբլի, անհանդուրժելի պատմության մասին պատմում է Mash-ը:
Այսպես, ուռուցքաբան Անատոլի Ա.-ի հիվանդներից մեկի մոտ եղել է ոսկրի սարկոմա՝ փափուկ հյուսվածքների չարորակ ուռուցք: Բժիշկը բացատրել է, որ հաջող բուժման համար իրեն պետք է տեղափոխվել վճարովի պոլիկլինիկա, որտեղ «բացարձակապես պատահականորեն» Անատոլին աշխատում է համատեղության կարգով:
Բուժումը, բացատրել է բժիշկը, կարժենա 100 000 ռուբլի, հակառակ դեպքում ոտքը ոչ մի կերպ հնարավոր չէ փրկել, և ինքն անձամբ այն ամպուտացիայի կենթարկի:
Կինը համաձայնել է, սակայն բժշկի մոտից դուրս գալուց հետո գնացել ոստիկանություն: Հաջորդ «ընդունելությանը» գնացել են արդեն օպերատիվ աշխատակիցները և անցկացրել գործողություն՝ ձերբակալություն:
Նշվում է, որ տղամարդուն դատապարտել են երկու տարվա ազատազրկման՝ գաղութում: