Թուրքական պետական Turkish Airlines ավիաընկերությունն աշխատանքից ազատել է 211 աշխատակցի, որոնք կասկածվում են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, հայտնում է BBC-ն:
Բավարիայի ՆԳՆ ղեկավար Իոահիմ Հերմանը հայտարարել է, թե գերմանական Անսբախ քաղաքում պայթյունը եղել է ահաբեկչական հարձակում, հայտնում է Reuters գործակալությունը:
Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հրամայել է ուժեղացնել օդանավակայանների և կայարանների հսկողությունը Մյունխենի հրաձգությունից և Անսբախում պայթյուններից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շոտլանդիան ծրագրում է սկսել Մեծ Բրիտանիայից դուրս գալու նախապատրաստական աշխատանքներն այն դեպքում, եթե իր շահերը հաշվի չառնվեն Brexit-ի հարցով, այսօր հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության նախագծի շրջանակում՝ վրացական հատվածի շինարարության համար, հատկացրել է 611.5 միլիոն դոլար (2016թ. հուլիսի 2-ի դրությամբ), հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով SOFAZ-ի հայտարարությանը:
Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստը կիսափակ ռեժիմի պայմաններում քննարկել է Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտնում է ադրբեջանական Contact. az կայքը:
Անկարայում սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի ընդդիմության ղեկավարների հետ հանդիպումը, հայտնում է «Հուրիեթը»:
Թուրքիան կոչ է արել Եվրամիությանը երկխոսություն վարել, այլ ոչ թե ընթանալ սպառնալիքների ճանապարհով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի Մարդին նահանգում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) տեղադրած պայթուցիկ սարքի գործի դրվելու հետևանքով ոստիկանական զրահապատ մեքենա է պայթեցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարող է ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունենալ, գրում է Soir-ը՝ հղում կատարելով Լյուքսեմբուրգի ԶԼՄ-ներին:
Նվազագույնը 2 մարդ է սպանվել և 16-ն ստացել է վնասվածքներ հրաձգության արդյունքում, որը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Մայերս քաղաքի գիշերային ակումբում, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիային աջակցել է ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո: «Ադրբեջանն այդ աջակցությունը ցուցադրել է իր ձեռնարկած քայլերով:
Եվս մեկ քաղաքագլուխ Է սպանվել Մեքսիկայի հարավում: Informadorի տվյալներով՝ զինված գրոհայինները հարձակվել են Պունգարաբատո քաղաքի (Գեռերոյի նահանգ) քաղաքագլուխ Ամբրոսիո Սոտո Դուարտեի ավտոմոբիլի վրա:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հաղորդում է Թուրքիայի ոստիկանության կողմից երկրում հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ աներևակայելի դաժանությունների մասին:
Գերմանական «Կանաչներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում առաջարկել է քննարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված երկրորդ համաժողովը կանցկացվի 2016թ. աշնանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Մինչև տարեվերջ տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը:
Ինչպես հայտնում է Hurriyet Da
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, Եվրամիությունը կկասեցնի եվրոպական դաշինքին երկրի միանալու գործընթացը, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի իշխանությունները կփակեն բոլոր ընկերությունները՝ կապված նուրսիստների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ, որը մեղադրվում է երկրում հուլիսի 16-ին կազմակերպված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, գրում է Hurriyet-ը:
Անկախ փորձագիտական Bellingcat խմբի փորձագետները վերլուծել են Թուրքիայում հուլիսի 26-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասնակիցների բանակցությունները WhatsApp մեսենջերի օգնությամբ և հրապարակել դրանք: Այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում:
Սիրիացի 27-ամյա փախստականը, որին Գերմանիայի իշխանությունները մերժել էին ապաստան տրամադրել, պայթուցիկ սարք է գործի դրել Բավարայի Անսբախ քաղաքի բարերից մեկի մուտքի մոտ:
Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել են երեխաներ, որոնք մինչ օրս բանտերում են:
Նվազագույնը 8 մարդ է սպանվել, այդ թվում՝ 1 երեխա, ավելի քան 20-ն ստացել է վնասվածքներ Սիրիայի մայրաքաղաքի ականակոծման հետևանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել խորհրդարանի պատգամավորների առջև:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետություն կուսակցության կոչով, որը հիմնադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույց է սկսվել ի աջակցություն ժողովրդավարության, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հալեպում 4 դաշտային հոսպիտալներ և արյան փոխներարկման մեկ կայան է ենթարկվել ավիահարվածների, պնդում են Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի ակտիվիստները:
Անհայտ անձը Գերմանիայի Ռոյթլինգեն քաղաքում (Բադեն-Վյուրտեմբերգ) մաչետեով հարձակվել է մի կնոջ վրա և նրան սպանել:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում ոչնչացվել է 23 ահաբեկիչ:
«Մեծ քսանյակի» երկրներն ամփոփիչ կոմյունիկեում չեն ներառել Թուրքիայի լեգիտիմ իշխանություններին աջակցող դրույթ՝ անտեսելով Անկարայի ջանքերը:
«Ֆինանսական քսանյակը» պայմանավորվել է օգտագործել բոլոր առկա գործիքները, որպեսզի հասնի հավասարակշռված և կայուն տնտեսական աճի, ասվում է G20-ի ԿԲ ղեկավարների և ֆինանսների նախարարների արդյունքով հրապարակված կոմյունիկեի տեքստում: