Եթովպիայում Լավրովի և Թիլերսոնի հանդիպումը չկայացավ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդպես էլ հանդիպում չանցկացրեցին Եթովպիայում: Մարտի 9-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր։
«Ո՛չ, հանդիպումը չկայացավ»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Լավրովը մարտի 8-ին ժամանել էր Ադիս Աբեբա, որտեղ այցով գտնվում էր նաեւ Թիլերսոնը, դեռ ավելին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատվել էին նույն հյուրանոցում:
Մարտի 5-ին ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է Եթովպիայում կազմակերպել Լավրովի եւ Թիլերսոնի բանակցությունները: Սակայն հաջորդ օրը Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը հայտարարել էր, թե Վաշինգտոնը նման առաջարկություն չի ստացել Մոսկվայից: ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանությունում այդ պնդումները որակել են «իրականության խեղաթյուրում» եւ «ապատեղեկատվություն»՝ պարզաբանելով, որ Թիլերսոնի հետ Լավրովի հանդիպման վերաբերյալ հարցումը Պետդեպ է ուղարկվել մարտի 2-ին: