
Թրամփը «մեծ առաջընթաց» է արձանագրել ԿԺԴՀ-ին առնչվող խնդրում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեծ առաջընթաց է համարում միջուկազերծման աշխատանքն սկսելու շուրջը ԿԺԴՀ-ի հետ ձեռք բերված համաձայնությունները, բայց պատժամիջոցներն առայժմ կպահպանվեն։
«(ԿԺԴՀ-ի առաջնորդ) Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ խոսել է միջուկազերծման, այլ ոչ թե պարզապես (միջուկային ծրագրի) սառեցման մասին: Բացի դրանից, Հյուսիսային Կորեայի կողմից ոչ մի կարգի հրթիռային փորձարկումներ այդ ամբողջ ժամանակաշրջանում»,- մարտի 8-ին գրել է Թրամփն իր Twitter-ում:
«Մեծ առաջընթաց է ձեռք բերվել, բայց պատժամիջոցները կպահպանվեն, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել: (Կիմ Չեն Ընի հետ) հանդիպումը պլանավորվում է»,- հավելել է նա:
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահին կից Ազգային անվտագնության վարչության պետ Չոն Ըյ Յոնը, Սպիտակ տանը ելույթ ունենալով լրագրողների առջեւ, հայտնել է, որ Թրամփը համաձայնություն է տվել մինչեւ մայիս հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: