
Աֆղանստանում տասը ոստիկան և յոթ զինվորական է զոհվել թալիբների հարձակման հետևանքով

Ոստիկանության տասը աշխատակիցներ եւ յոթ զինծառայողներ են զոհվել Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» արմատական շարժման զինվյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Այդ մասին մարտի 9-ին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, թալիբները լույս մարտի 9-ի գիշերը Թահարի նահանգի Հվաջա Գհար գավառում հարձակում են կատարել հսկիչ անցակետերից մեկի վրա: Շտապ կարգով պատահարի վայր են ուղարկվել տեղական ոստիկանության օժանդակ ուժեր, սկսվել է կատաղի փոխհրաձգություն:
Նշվում է, որ ինը ոստիկաններ վերքեր են ստացել: Արմատական շարժման սպանված զինյալների վերաբերյալ տվյալներ չեն բերվում: Վերջին ժամանակներս ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում է դիտվում Աֆղանստանի արեւելյան ու հարավային նահանգներում, ինչպես նաեւ հանրապետության հյուսիսում:
Ընդ որում՝ արմատական խմբավորման դաշտային հրամանատարներն ու շարքային անդամներն ավելի ու ավելի հաճախ են հավատարմության երդում տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: