Պայթյունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան:
Ողջ Լեհաստանից Վարշավա են ուղևորվում ոստիկանության մոտ 500 աշխատակիցներ, հայտարարել է Վարշավայի ոստիկանության մամուլի քարտուղար Մարիուշ Մրոզեկը, տեղեկացնում է Լեհական ռադիոն:
Սիրիական բանակը և աշխարազորային ջոկատների զինյալները հետ են մղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հզոր հարձակումը Պալմիրայից 90 կմ հեռավորության վրա գտնվող Т-4 ավիաբազայի վրա:
Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող Hercules C-130 ինքնաթիռ է կործանվել: Օդանավում գտնվող բոլոր՝ 13 անձինք զոհվել են, հայտնում է Reuters-ը:
Սիրիայի իշխանությունները Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին ապացույցներ են տրամադրել զինյալների կողմից իպրիտ քիմիական զենքի կիրառության մասին, հայտնել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի կատարման Սիրիայի ազգային մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Սամեր Աբասը:
Չինաստանը հնարավոր է համարել առևտրային պատերազմն ԱՄՆ-ի հետ՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ, սակայն հույս ունի դրանից խուսափել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի ֆինանսների փոխնախագահ Չժու Գուանյոյին:
Ադրբեջանի կառավարությունը ստեղծված ճգնաժամից ազգային տնտեսությունը դուրս բերելու եւ տնտեսության 11 գլխավոր հատվածների գծով հաստատած փաստաթղթով վստահեցնում է, որ երկիրը դուրս է գալու աղետալի ճգնաժամից, սակայն, ադրբեջանցի անկախ փորձագետներն այլ կարծիք ունեն:
Չինաստանի Հունան հարավարեւելյան նահանգի Չզանցյացզե ազգային անտառային բնայգում պլանավորվում է կառուցել կամուրջ, որը գործնականում անտեսանելի կլինի: Այս մասին հաղորդել է The Daily Mail-ը:
«Կանխատեսում եմ, որ ՀՀ իշխանությունները հակված են բանակցություններն ավարտել մինչ ընտրությունները։ Դա իրենց համար ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականություն է, քանի որ կարող է օգտագործվել իշխող էլիտայի համար` որպես ներքաղաքական ազդակ»։
Երկրի բնակչության կեսից ավելին՝ 3,9 մլրդ մարդ, չի օգտվում Համացանցից, չնայած դրա բուռն զարգացմանը: Այս տվյալները բերվել են Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) Ժնեւում հրապարակված ամենամյա զեկույցում, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է:
21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից է քաղցրահամ ջրի խնդիրը, որը ծառացել է ողջ մարդկության առջև: Այն առավելապես լուրջ բնույթ է կրում սակավաջուր տարածաշրջաններում, իսկ աշխարհի ամենասակավաջուր տարածաշրջաններն են համարվում Հյուսիսային Աֆրիկան և Միջին Արևելքը:
Թբիլիսիում ամանորյա գլխավոր տոնածառի լույսերը, որն արդեն կանգնեցված է խորհրդարանի շենքի առջեւ Ռուսթավելիի պողոտայում, կվառեն դեկտեմբերի 17-ի երեկոյան: Այս մասին ասել է քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:
«Ռոգոզինը կփորձի այլ լուծումներ առաջարկել Ադրբեջանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Ադրբեջան կատարած այցի օրակարգին:
Ոստիկանության տվյալներով` հանցավոր սխեմաներն օգտագործվել են նախկին նախագահի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու և կուսակցության ծախսերը հոգալու համար: Նույն կուսակցությունից նախագահ էր ընտրվել նաև Դիլմա Ռոուսեֆը, ով կորուպցիոն սկանդալի հետևանքով 2016 թվականի օգոստոսին թողել էր պաշտոնը:
«Կարծում եմ` Ռուսաստանը Հայաստանի փոխարեն նման երաշխիք չի կարող տալ, չի կարող թույլ չտալ օգտագործել այդ զինատեսակները, երբ սկսվեն պատերազմական գործողություններ»,- նման կարծիքի է Վլադիմիր Եվսեևը։
Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչական հարձակման գործով ձերբակալվել է 7 մարդ: Եվս հինգը հետախուզման մեջ են:
Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչությունից հետո քաղաքում ազգայնական թուրքերը շարունակում են ցույցեր իրականացնել: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի վրա հարձակման փորձ իրականացնելուց հետո նրանք բախվել են հրապարակում հավաքված քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութ յան ներկայացուցիչների վրա:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ծննդյան 80-րդ տարեդարձի օրը նախաճաշել է ութ անտունների հետ:
Բրյուսելում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների տարեկան հանդիպմանը մասնակցել են գործընկեր վեց երկրների և ԵՄ բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները։ Ամենամյա այս քննարկումներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղ ակալ Կարեն Նազարյանը:
Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո նոր ահաբեկչության ահազանգ է ստացվել Մալաթիայում:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ամենայն բարիք և մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում:
Եգիպտոսի սահմանապահ ծառայությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդիներից մեկին:
Խաղաղօվկիանոսյան Պապուա Նոր Գվինեա պետության ափերի մոտ տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Թուրքիայի Կայսերի քաղաքում քաղաքացիները փորձել են հարձակում իրականացնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի վրա:
Լենինգրադյան կենդանաբանական այգուց դեկտեմբերի 17-ի առավոտյան փախել է Գերդա անունով վագրը:
Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում իրավապահ մարմինները համաժամանակյա գործողություն են իրականացրել 57 նահանգում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Կայսերիում դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան իրականացված ահաբեկչության զոհերի թվի վերաբերյալ:
Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչությունը նախնական տվյալներով խլել է 9 մարդու կյանք:
«Բացի արևելյան Հալեպից շուրջ 700 հազար հոգի պաշարված են 15 տարբեր շրջաններում, և նրանք խորհրդանշում են այս մտահոգիչ իրավիճակը: Բոլոր կողմերն էլ մեղավոր են մարդասիրական միջանցքների փակման հարցում»:
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 17-ին նշում է ծննդյան 80 ամյակը: