Փարիզում 82 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի հայ վետերանների ազգային ֆեդերացիայի նախագահ Անդրե Սեֆերյանը:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: Խոսվում է վիրավորների և զոհերի մասին: Ավտոբուսում եղել են նաև զինվորներ:
Արտաքին հարաբերությունների ոլորտում հայտնի մասնագետները նաև ընդգծում են, որ թուրք-ամերիկյան կապերը սկսել են երերալ՝ Ամերիկայում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին արտահանձնելու շուրջ տարաձայնությունների պատճառով: Հաջորդ տարվա գլխավոր վտանգների շարքում են նշվում նաև քայքայիչ կիբերհարձակումները Ամերիկայի ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև հնարավոր ահաբեկչությունները Ամերիկայի տարածքում կամ դաշնակից երկրներում:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է:
Թուրքիայի կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել:
Թուրքիայի Շիիրթի նահանգի տեղական ինքնակառավարման մարմիններում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների ընթացքում ձերբակալվել են երկու գավառապետեր:
«Նախընտրական պայքարի ընթացքում Դոնալդ Թրամփը դարձել էր այնքան մեծաթիվ կատակների թիրախ, որքան՝ մինչ այդ ոչ մի թեկնածու»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշում է վերլուծաբան Ռոբերտ Լիհթերը.:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը ԵԱՀԿ մշտական խորհրդում կրկին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումներին:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հիմնադիր դ-ր Գարո Արմենը, պատվավոր նախագահ Թոնի Շաֆրազին, օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր դերասանուհի և երեկոյի վարող Անդրեա Մարտինը և շատ ուրիշներ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)՝ Նյու Յորքում անցկացված 13-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի 400 հյուրերից էին։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի սեփական ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը:
Չինական ռազմածովային ուժերը Հարավչինական ծովի միջազգային ջրերում որսացել են ամերիկյան դրոնսուզանավը:
«Անշարժ գույքի շուկան առողջանում է, ուստի պետք է թույլ տանք, որ այն շարունակի զարգանալ»,- ասում է Անշարժ գույքի գործակալների ազգային միության ավագ տնտեսագետ Լոուրենս Յանը։
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների միջև ձևավորվա ծ սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու տեսանկյունից:
«Իսրայելի Հանրապետությունը պետք է պաշտոնապես փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ» պահանջով ստորագրահավաք է սկսվել www.change.org
«Այսօրվա հրամայականն է` մշակել միջուկային ոլորտի՝ միջազգային համագործակցությամբ զուգորդվող ազգային վերահսկողության և չտարածման մեխանիզմ, կանխել այդ զենքի տարածումն ու կիր առումը ոչ պետական` ահաբեկչական և այլ հանցավոր խմբերի կողմից»,- իր խոսքում շեշտեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
10 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ մարդասիրական օգնությունը կներառի մաքուր ջուր, սնունդ, դեղամիջոցներ ու ծածկոցներ։ Օգնություն կստանան երկրում գտնվող Սիրիայի քաղաքացիները, այդ թվում՝ Հալեպից հեռացածները, ինչպես նաև հարևան Հորդանանում ապաստանած սիրիացիները։
Քանի որ նա դեռ 14 տարեկան չէ, քննիչները նրան չեն կարող առաջացրել մեղադրանք։ Վերջիններս փորձում են հայտնաբերել դեռահասի հետևում կանգնածներին։ Տղայի մեսենջերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա կապեր ունի ԴԱԻՇ-ի հետ։
Ավելի վաղ Ռոգոզինը գրել էր Facebook-ի իր էջում, որ ժամանել է Բաքու։ «Սառը արևային Բաքվում սկսվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը»,- գրել էր Ռոգոզինը՝ հրապարակելով լուսանկարներ Բաքվից։
Իր հերթին, Իզորիան ասել է, որ Վրաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև անցկացվող համատեղ զորավարժություններին։
Արևելյան Հալեպից ապստամբների ու բնակիչների տարհանումը կասեցվել է, Սիրիայի հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու մեջ, հայտնում է BBC-ն։
Այսօրվա նիստում Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) առաջին ընթերցմամբ ընդունել է «Ռազմական դրության մասին» նոր օրինագիծը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Մոսկվա կմեկնի 2017թ. հունվարին։ Այս մասին հայտնում է TASS-ը հղում կատարելով այդ ուղևորության նախապատրաստման ընթացքի հետ ծանոթ աղբյուրին։
Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության երաշխավոր է, հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն լուծել են մի շարք հարցեր, որոնք ավելի վաղ բարդ բանավեճերի տեղիք էին տվել, հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը housecleaning-ի շրջանակներում (բառացի՝ տան մաքրման աշխատանքներ) խզել է Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը։ Housecleaning-ի շրջանակում խզվել է օտարերկրյա 3 պայմանագիր։
Պալմիրայի անկումը միջազգային կոալիցիայի և սիրիական բանակի գործողությունների չհամաձայնեցման հետևանք էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից հետո։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Սպիտակ տան ներկայիս մամուլի քարտուղար Ջոշ Էռնստի աշխատանքը։
Այս գիշեր Աջարիայում գազատարի վրա առաջացած վթարային իրավիճակի հետևանքով դադարեցվել է Բաթում քաղաքի գազամատակարարումը, հայտնում է Interfax-ը։
Այսօր Բաքվում տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը: