Բաժիններ՝

Ավստրիայի ԱԳ նախարարը հորդորել է նորովի նայել Ռուսաստանին

Եվրոպային անհրաժեշտ է լիովին փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ եւ սկսել նրան դիտել որպես գործընկերոջ: Այդ մասին գրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը Welt գերմանական հրատարակությունում հրապարակված իր հոդվածում:

Նախարարը ճշտում է, որ Եվրոպայում բոլորն են հասկանում հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, Կնայսլը հիշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս ունեցած ելույթը, որը հայտարարել է, թե Եվրոպայի պաշտպանության ու անվտանգության հարցերի քննարկումը պետք է ընթանա Մոսկվայի անմիջական մասնակցությամբ:

Սակայն, ավստրիական դիվանագիտության ղեկավարի կարծիքով, մինչ այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված կոնկրետ քայլեր չեն եղել, եւ ամեն ինչ սահմանափակվում է «միայն գաղափարներով»:

Նաեւ քաղաքական գործիքն ընդգծում է, որ Եվրոպայի եւ Մոսկվայի միջեւ երկխոսությունը կարգավորելու փորձեր քանիցս ձեռնարկվել են 2000-ական թվականների սկզբից, բայց երկու կողմերի հարաբերությունները մթագնվել են տարբեր իրադարձություններով, ներառյալ Կոսովոյի անկախության հռչակումը, Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիան, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը:

Այդուամենայնիվ, Կնայսլի կարծիքով, ժամանակն է, որ Եվրոպան վերագնահատի արտաքին քաղաքականության շահերը եւ հասնի Մոսկվայի հետ հարաբերություններում անվստահության մթնոլորտի դադարեցման: Որպես հարաբերությունների ջերմացման միջոցներից մեկը նախարարն առաջարկում է Ռուսաստանին Եվրոպայի գործընկերը դարձնել Սիրիայում կամ Եմենում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս