Իսրայելն անկարգություններից հետո փակել է Գազայի բնակիչների միակ անցակետը
Սեպտեմբերի 5-ին Իսրայելը վերստին փակել է «Էրեզ» հսկիչ անցակետը՝ միակը Գազայի հատվածի հետ վարչական սահմանին, որով Գազայի բնակիչները կարող են անցնել իսրայելական տարածք: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հաղորդագրության մեջ, որը տարածվել է իսրայելական բանակի կողմից, նշվում է, որ այս միջոցը ձեռնարկվել է այն անկարգությունների պատճառով, որոնք այս հսկիչ անցակետի մոտ տեղի են ունեցել նախօրյակին: Այն փակ կմնա առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացվել անկարգությունների ընթացքում պատճառված վնասը:
Բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ նախօրյակին «հարյուրավոր պաղեստինցի խռովարարներ» անկարգություններ են սարքել սահմանում, քարեր են նետել ու վնասել հսկիչ անցակետի շենքը: «Էրեզ» հսկիչ անցակետն աշխատանքը վերսկսվել էր օգոստոսի 27-ին՝ մեկ շաբաթ փակ մնալուց հետո: Գազայի հատվածի հետ սահմանի մյուս հսկիչ անցակետը՝ «Քերեմ Շալոմը», աշխատում է միայն բեռների փոխադրման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: