Սիրիայում մեկ մարդ զոհվել է Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետեւանքով
Սիրիայում մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել Իսրայելի օդային հարվածների հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է SANA գործակալությունը, հղում անելով Համա շրջանում գտնվող Մասիաֆ քաղաքի հիվանդանոցի տնօրենին:
Ավելի վաղ SANA գործակալությունը հաղորդել էր, որ Սիրիայի օդային պաշտպանությունը ոչնչացրել է իսրայելական օդուժի կողմից արձակված մի քանի հրթիռներ: Գործակալությունը նաև հաղորդել էր, որ Իսրայելի ինքնաթիռները Սիրիայի արևմուտքում գտնվող Տարտուսի եւ Համայի շրջանների մի քանի ռազմական թիրախների ուղղությամբ հարված են հասցրել: