Բաժիններ՝

«Թրամփը Սիրիան օգտագործում է ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի համար». Զարիֆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները: Այս կարծիքը սեպտեմբերի 5-ին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ «Թրամփը փորձում է ձուկ որսալ պղտոր ջրում, որպեսզի լուծի ներքաղաքական խնդիրները:

ԱՄՆ-ում նրա դիրքը դժվար է կայուն համարել, եւ նա փորձում է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին»,- Զարիֆի խոսքը մեջբերել է Mehr գործակալությունը: Նախարարը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին՝ «մի կողմ քաշվել, որպեսզի աշխատելու հնարավորություն տրվի նրանց, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկիչների դեմ»:

«Եթե ուրիշները չմիջամտեն, մենք ավելի արագ կլուծենք ծայրահեղականության խնդիրը երկրում»,- ասել է նա: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից:

«Նախագահ Բաշար Ասադը չպետք է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել էնա իր Twitter-ում: Թրամփն ընդգծել է. «Ռուսներն ու իրանցիները հսկայական հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ»: «Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը: Իդլիբի նահանգը ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն է Սիրիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս