«Թուրքիան հույս ունի բարելավել հարաբերությունները ԵՄ-ի մի շարք երկրների հետ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի մոտ ժամանակներս բարելավել հարաբերությունները եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել Է Sabah թերթը, Էրդողանը թուրք լրագրողներին հայտարարել է Ղրղզստանից վերադառնալուց հետո:
«Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները, բացառությամբ մի քանի երկրների, բարելավման հնարավորություն ունեն: Մենք հնարավորություն կունենանք այս ամսվա վերջին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել թուրք-գերմանական փոխհարաբերությունների բազմաթիվ թեմաներ: Գերմանիան շատ կարեւոր դիրք ունի ԵՄ-ում, իրոք առաջատար»,- ընդգծել է Էրդողանը:
Միաժամանակ նա վերստին քննադատության է ենթարկել Եվրամիությանն այն բանի համար, որ նա չկատարեց փախստականների վերաբերյալ իր խոստումը: Նախագահը կոչ է արել միությանը՝ տրված խոստումները կատարել ձեռքբերված համաձայնություններին համապատասխան, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: