Բաժիններ՝

Յուլյա Տիմոշենկոն բարձրացրել է իր նախագահական վարկանիշն Ուկրաինայում. հարցում

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն բարձրացրել է իր նախագահական վարկանիշը պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում. նրան պատրաստ է աջակցել ընտրողների 17,8 տոկոսը՝ մայիսի 13,3 տոկոսի համեմատությամբ:

Այդ մասին վկայում են Իլյա Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի եւ Ռազումկովի կենտրոնի սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցման տվյալները: Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2019 թվականի գարնանը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես դեռ չի հայտարարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:

Արդեն մի քանի ամիս է՝ նախագահական վարկանիշի առաջատարը մնում է Տիմոշենկոն, որն ավելի վաղ հայտարարել է նախընտրական մրցարշավին մասնակցելու մտադրության մասին: «Նախագահի պաշտոնի թեկնածուների թվում վերջին ժամանակներս Յուլյա Տիմոշենկոյի վարկանիշն զգալիորեն աճել է ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող հարցվածների շրջանում՝ մայիսի 13,3 տոկոսից օգոստոսին հասնելով 17,8 տոկոսի»,-ասված է հիմնադրամի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:

Երկրորդ դիրքում Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն է՝ 8,4 տոկոսով, երրորդում՝ Պորոշենկոն՝ 7,9 տոկոսով: Նրան հաջորդում են «Հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Վադիմ Ռաբինովիչը (6,7 տոկոս), «Ընդդիմադիր դաշինք» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոն (6,4 տոկոս), ուկրաինացի շոումեն Վլադիմիր Զելենսկին (6,1 տոկոս):

Հարցումը 2018 թվականի օգոստոսի 16-ից մինչեւ 22-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ՝ Կիեւի ենթակայության տակ չգտնվող Դոնբասի տարածաշրջանի: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 2019 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 2,3 տոկոսից ոչ ավելի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս