ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարաձգումը միջուկային համաձայնագրի խախտում է, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Հալեպից խաղաղ բնակիչների տարհանման մասին բանաձևի նախագիծը։ Այդ հարցով քվեարկությունը տեղի կունենա նյույորքյան ժամանակով ժ. 09.00-ին, հայտնում է BBC-ն։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 32 զինվորական է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ «Իլ-18» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Յակուտիայի Տիկսի բնակավայրի մոտ, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Հալեպի արևելյան շրջաններից վերսկսվել է տարհանման գործընթացը երկու օրվա ընդմիջումից հետո։
ԱՄՆ-ն Բարաք Օբամայի նախագահության ժամանակ կորցրեց համաշխարհային առաջատարի դերը, CNN-ի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության սենատոր, զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մակքեյնը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես դրությունը Հալեպում: Կողմերն ընդգծել են հումանիտար օգնություն տրամադրելու և խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
«Պատահարի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ ինքնաթիռը դեկտեմբերի 19-ին ժամը 4:45-ին վթարային վայէջք է կատարել Տիկսի օդանավակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում Կանսկի օդանավակայանից»,- պատմել են գերատեսչությունում:
Սիրիայի հյուսիսում հարձակում է իրականացվել «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող Թուրքիայի զինված ուժերի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կուբան Չեխիային առաջարկել է 280 մլն դոլարը գերազանցող իր պետական պարտքը մարել ռոմի եւ դեղամիջոցների մատակարումներով: Այս տարբերակը քննարկում է Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ինչի մասին լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավար Լենկա Դուպակովան:
Այդ նախագծերից մեկի շնորհիվ DWC-ի ուղեւորային տերմինալի թողունակությունն ընթացիկ տարեկան 5 միլիոն ուղեւորից 2017 թվականի վերջին կավելանա մինչեւ 26 միլիոն: Էապես կընդլայնվեն գրանցման, ուղեբեռի հանձնման եւ միգրացիոն վերահսկողության գոտիները, ինչպես նաեւ զննության եւ անվտանգության ապահովման գոտիները:
Նիդեռլանդների ոստիկանությունը ձեռնամուխ է եղել դեմքերի ճանաչման ծրագրի օգտագործմանը, որի տվյալների բազայում տեղ են գտել հանցագործությունների մեջ կասկածվողները, փախստականներն ու այցագրեր ստանալու համար դիմած անձինք, տեղեկացնում է Dutch News հրատարակությունը:
Տեսանյութը ձեւավորվել է ամբողջ աշխարհում օգտարերերի ամենատարածված հարցումների հիման վրա: Դրա ստեղծողները հիշել են թե՛ տխուր, թե՛ երջանիկ պահերը տարբեր երկրների կյանքում, հարգել կյանքից հեռացած աստղերի եւ ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը: Տեսահոլովակն ավարտվում է «Սերը ձեր առջեւ է: Շարունակեք որոնել» խոսքերով:
Լիսաբոնում մի խումբ նախաձեռնող երիտասարդներ փորձում են տնտեսական բարդ ժամանակները ետևում թողնել և Պորտուգալիայի մայրաքաղաքը վերածել տեխնոլոգիական ստարտափների կենտրոնի։ Պետական պարտքի հետևանքով առաջացած ճգնաժամից հետո երիտասարդների նպատակն է՝ քաղաքը դարձնել հաջորդ Բեռլինը։ Լիսաբոնն արդեն իրավունք է ստացել հյուրընկալել Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական կոնֆերանսը։
Starbucks սրճարանների հայտնի ցանցի հաճախորդները նկատել են, որ բաժակների վրա իրենց անունները, որպես կանոն, սխալ են գրվում
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Հայաստան, Ղազախստան և Ղրղըզստան՝ հայտնում է APA գործակալության թեհրանյան բյուրոն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է այցելել Դոնբաս, որպեսզի հանդիպի հավատացյալների հետ:
Թրամփը Ֆլորիդայում շնորհակալական շրջագայության ընթացքում ելույթ ունենալիս նշել է, որ նախագահական քարոզարշավի ժամանակ իրեն աջակցող կողմնակիցները դարձել են «ոչ բավարար չափով կոշտ ու բուռն»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաշվարկում է վերսկսել արևելյան Հալեպի բնակիչների տարհանումը, Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի քվեարկության կդնի բանաձևը, որը ենթադրում է Հալեպի արևելյան հատվածից մարդկանց տարհանումը դյուրացնելը և կպահանջի ՄԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների մատչումը Հալեպ քաղաք:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է բրիտանացի մարզիչների և տիտղոսներ նվաճելու մեջ նրանց դերի մասին կարծիքով:
Թուրքական Կայսերի քաղաքում պայթյունին առնչություն ունենալու կասկածանքով, որին զոհ է գնացել նվազագույնը 14 զինվորական, 15 անձ է ձերբակալվել, հայտնում է թուրքական Milliyet թերթը՝ վկայակոչելով տեղի դատախազությանը:
Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական զսպվածությունը սիրիական հակամարտությանը արդարացված է, կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի մասնակցությամբ հանդիպումը, որը նվիրված է լինելու Սիրիայի իրավիճակին, ենթադրաբար, տեղի կունենա ոչ թե դեկտեմբերի 27-ին, այլ դեկտեմբերի 20-ին, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ին:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցությունը հայտնել է երկրի բազմաթիվ քաղաքներում իր գրասենյակների վրա գիշերային հարձակումների մասին և կատարվածի պատասխանատվությունը դրել Թուրքիայի իշխանությունների վրա, ասվում է կուսակցության՝ այսօր տարածած գրավոր հայտարարության մեջ:
Մինսկում Ադրբեջանի պահանջով կալանավորված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է ժամանակավոր պահպան մեկուսարան:
Եվրամիությունը ցավակցում է Թուրքիային Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և մտադիր է շարունակել համագործացությունն այդ երկրի հետ ահաբեկչության դեմ պայքարում:
Ընդդիմության գործողությունները, որոնք դեկտեմբերի 16-ին արգելափակել են Լեհաստանի խորհրդարանի աշխատանքն ու կազմակերպել բողոքի ակցիա, անհրաժեշտ է որակել որպես հեղաշրջման փորձ, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Բլաշչակը:
Ստամբուլի Բեյլիքդյուզյու շրջանում մի խումբ անհայտ անձինք հարձակվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցության գրասենյակի վրա, որը տեղակայված է եղել առևտրի կենտրոնի երրորդ հարկում, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանների խախտման մեջ և հանդիպում է պահանջել ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որը կոորդինացնում է միացյալ հանձնաժողովի աշխատանքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:
Յ. Գագարինի անվան ռուսական ավիացիոն գործարանը ցուցադրել է հինգերորդ սերնդի իր նորագույն բազմաթիրախային կործանիչի (Т-50) լուսանկարները: