Կրեմլում անկեղծ խոսակցություն են ակնկալում Պուտինի և Փաշինյանի հանդիպմանը

Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայանալիք հանդիպմանը, երկուստեք կուտակվել են բազմաթիվ հարցեր: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից, ուստի մենք անկեղծ, լուրջ խոսակցություն ենք ակնկալում բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գծով համագործակցությանը»,- ասել է Ուշակովը:

Ինչպես հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս