
Թեհրանում հաստատել են, որ Ռոուհանին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի վերջին կուղեւորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքին: Այդ մասին, ինչպես հայտնել է IRNA գործակալությունը, սեպտեմբերի 5-ին հայտարարել է իրանական կառավարության ղեկավարի դիվանատան ղեկավար Մահմուդ Վայեզին։
«Ռոուհանին սեպտեմբերի վերջին կուղեւորվի Նյու Յորք: Ներկայում մենք զբաղվում ենք ուղեւորության ընթացքում նախագահի գրաֆիկի մշակմամբ: Ենթադրվում է, որ նա պետք է հանդիպում ունենա մի քանի երկրների ղեկավարների հետ»,-ասել է Վայեզին:
Նա նշել է, որ Ռոուհանին, ինչպես սպասվում է, ճառով հանդես կգա Գլխավոր ասամբլեայի նիստում: Թե ով Է ուղեկցելու քաղաքական գործչին, չի հաղորդվում:
Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ռոուհանին կարող է մասնակցել Գլխավոր ասամբլեայի աշխատանքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: