
ԱՄՆ-ի USS Newport News ատոմային սուզանավը մտել է Միջերկրական ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Newport News ատոմային սուզանավը, որը հանդերձված է «Թոմահավկ» թեւավոր հրթիռներով, մտել է Միջերկրական ծով: Այդ մասին հայտնել է Strategic Sentinel վաշինգտոնյան ինտերնետ-պորտալը, որն զբաղվում է արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերի վերլուծությամբ:
«Նկատվել է՝ ինչպես USS Newport News բազմանպատակային ատոմային սուզանավը երեկ մտավ Միջերկրական ծով»,- նշել է ինտերնետ-պոտալը:
Իր հերթին Navy Vessels մոնիթորինգային ծառայության էջում, որը հետեւում է ամերիկյան ռազմանավերի ու սուզանավերի տեղաշարժերին, սեպտեմբերի 4-ին նշվել է, որ Newport News 3-ը սեպտեմբերի 3-ին մեկնել է Ջիբրալթարից եւ ուղեւորվել դեպի արեւելք՝ Միջերկրական ծովի կողմը:
ԱՄՆ-ի իշխանությունները չեն հայտնել այդ տարածաշրջանում Newport News-ի մասնակցությամբ որեւԷ գործողության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: