ՌԴ ԱԳՆ աշխատակիցը Մոսկվայում մահացել է, ենթադրաբար, դժբախտ դեպքի հետևանքով, որը կապված չէ նրա գործունեության հետ, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից։
Ռուսաստանցիները, որոնք պատրաստվում են հանգիստն անցկացնել Թուրքիայում, պետք է լրջորեն խորհրդածեն իրենց պլանների շուրջ՝ հաշվի առնելով այդ երկրում տիրող իրադրությունը: Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիռոմոլոտովը՝ մեկնաբանելով ռուսաստանցիների համար հնարավոր սպառնալիքները Անկարայում դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո:
1 մարդ սպանվել է, ևս 2-ը տուժել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը ռուս դիվանագետի վրա կրակել է 11 անգամ: Ըստ թուրքական «Միլլիեթ» պարբերականի, այս եզրակացության են եկել ցուցասրահի տեսագրություններն ուսումնասիրած դատախազությունը և իրավապահ մարմինները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջից հեռացրել է լուսանկարը, որտեղ պատկերված էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։
Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլյութ Չավուշօղլուն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ միասին կհաջողվի բացահայտել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում կատարված ողբերգության հետ։ Նա դեպքն անվանել է ահաբեկչություն և հայտարարել է, որ դա իրականացվել է մարդու կողմից, որը Գերմանիայից ապաստան էր խնդրել։
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը նպատակ ուներ խափանել Սիրիայում խաղաղ կարգավորման ջանքերը, սակայն դա տեղի չի ունենա, ընդ որում, Աստանայում բանակցությունները չեն հակասում Սիրիայի հարցով մյուս բանակցային գորԹուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը նպատակ ուներ խափանել Սիրիայում խաղաղ կարգավորման ջանքերը, սակայն դա տեղի չի ունենա, ընդ որում, Աստանայում բանակցությունները չեն հակասում Սիրիայի հարցով մյուս բանակցային գործընթացներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։ ծընթացներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Associated Press-ի թուրք լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին, որը ներկա է գտնվել «Կալինինգրադից մինչև Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» ցուցահանդեսի բացմանը, մանրամասներ է հաղորդել ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից։ Վերջինս լուսանկարել է մարդասպանին նրա հարձակումից անմիջապես հետո։
ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն այսօր ծաղիկներ են դրել ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տան սրահում՝ ի հիշատակ երեկ Անկարայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը, կվերանվանվի երեկ սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի պատվին։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։
Բեռնատարի վարորդը, որը մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, կարող էր լինել պակիստանցի փախստական, իր կայքում գրում է գերմանական Welt թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Գործողության արդյունքների մասին ևս ոչինչ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ փախստականների այդ ճամբարում է գրանցված եղել այն մարդը, որը Բեռլինում բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։
Աֆղանստանում ավելի քան 580 հազար մարդ է դարձել ներքին փախստական 2016թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունները համակարգող վարչության զեկույցում, որը զբաղվում է Աֆղանստանում միջազգային օգնության համակարգմամբ։
Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարմինը հայրենիք կտեղափոխվի այսօր ցերեկը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Անկարանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Իրինա Կասիմովային։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Սերգեյ Լևչենկոն հրաման է ստորագրել դեկտեմբերի 20-ը սգո օր հայտարարել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով մահացածների հիշատակը հարգելու համար, ասվում է շրջանային կառավարության հաղորդագրության մեջ։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության նպատակը եղել է Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորմանը վնասելը, հայտնում է RIA Novosti-ն։
Հետաքննությունը ենթադրում է, որ Բեռլինի ողբերգությունը, երբ երկուշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում զբոսնող մարդկանց ամբոխի մեջ, եղել է կանխամտածված հարձակում, հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Էկվադորի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 47-ը վիրավորվել է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի 20-ին 04:00-ին կրակոցներ են հնչել Միացյալ Նահանգների դեսպանության դիմաց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պեկինի միջազգային օդանավակայանում թանձր մառախուղի՝ սմոգի հետևանքով ավելի քան 180 չվերթ է չեղյալ հայտարարվել, հայտնում է CCTV հեռուստաալիքը։
Այս պահի դրությամբ Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 53-ի։
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Ցյուրիխի իսլամական կենտրոնում հրաձգությունից հետո ոստիկանները հանցագործության վայրից ոչ հեռու՝ գետում, հայտնաբերել են անհայտ տղամարդու մարմին։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի20-ին փակ են լինելու Իրանի և Միացյալ Նահագների որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրիչների քվեարկության արդյունքներն անվանել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության հաղթանակ», հայտնում է NBC News-ը։
Պաշտոնական Անկարան դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը համարում է թուրք-ռուսական հարաբերությունները վատացնելուն միտված սադրանք: Կատարվածի առնչությամբ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարարությունը:
Փրկարարներն ավարտել են Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում հատուկ գործողությունը, որտեղ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով մահացել էր 9 մարդ, հայտնում է Բեռլինի ոստիկանությունն իր Тwitter-ում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը եւ հավաստիացրել է, որ ահաբեկիչներն կզգան իրենց դեմ պայքարի ուժեղացումը: Պետության ղեկավարը նաեւ հանձնարարել է ուժեղացնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողությունն արտասահմանում: