«Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը իրատեսական չէ». Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն կարծիքին է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը իրատեսական չէ, քանի որ հազարամյակների պատմությամբ եւ ավելի քան 75-միլիոնանոց բնակչությամբ պետությունը միշտ էլ շահեր կունենա, ինչպես որ տարածաշրջանի մյուս երկրները: Այս կարծիքը նա հայտնել է «Առաջին ալիքի» «Մեծ խաղ» ծրագրի եթերում։
«ԱՄՆ-ը, երբ նա անհաշտ դիրք է բռնում Իրանի նկատմամբ՝ նրան մեղադրելով բոլոր մահացու մեղքերի մեջ եւ պահանջելով, որ Իրանն ընդհանրապես հեռանա բոլոր երկրներից, դադարի նույնիսկ փորձել քաղաքական ազդեցություն գործել իր հարեւանների եւ այդ տարածաշրջանում մյուս երկրների վրա: Կարծում եմ, որ նման ոչ պրոֆեսիոնալ եւ անիրատեսական մոտեցումը չի կարող գերակշռել:
Ինչպես կարելի է հազարամյակների ավանդույթներ եւ 75 մլն բնակիչ ունեցող պետությանը արգելափակել նրա սահմաններում. նա միշտ էլ շահեր կունենա: Այլ բան է, որ այդ շահերը միշտ պետք է օրինական լինեն»,- ասել է Լավրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: