Բաժիններ՝

Կիմ Չեն Ունը Փհենյանում ընդունել է հարավկորեական պատվիրակությանը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Փհենյանում ընդունել է հարավկորեական պատվիրակությանը՝ Հարավային Կորեայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Չոն Ույ Յոնի գլխավորությամբ: Այդ մասին հայտնել է YTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով հարավկորեական պետության ղեկավարի վարչակազմին:

«Հատուկ պատվիրակությունը հանդիպել է Կիմ Չեն Ունի հետ, որպեսզի նրան հանձնի (Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի) անձնական ուղերձը եւ կարծիքներ փոխանակի»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պատվիրակությունը Փհենյանից պետք է մեկնի հանդիսավոր ընթրիքից հետո: Հարավկորեական պատվիրակության անդամների թվում են՝ Հետախուզության ազգային գործակալության ղեկավար Սո Հունը եւ միավորման գործերի փոխնախարարը:

Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը, մասնավորապես, Սեուլի եւ Փհենյանի առաջիկա գագաթնաժողովը:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարները հանդիպել են երկու անգամ՝ ապրիլին եւ մայիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս