
Փոթիում պայթյունից մարդ է զոհվել. Rustavi 2

Մեկ մարդ է զոհվել, եւս երեքը՝ վերքեր ստացել Վրաստանի արեւմուտքի Փոթի քաղաքում դեռեւս չպարզված սարքի պայթելու հետեւանքով: Այդ մասին պատահարի վայրից հայտնել է Rustavi 2 հեռուստաընկերությունը: Նախնական տվյալներով՝ երիտասարդների ձեռքում նռնակ է պայթել:
Չորս տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մեկը մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել լուսաբացին Փոթիի կենտրոնական փողոցներից մեկում: Պայթյունը վայրը շրջապատված է ոստիկանության կողմից, կատարվում են հետաքննչական գործողություններ: ՆԳ նախարարությունն առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: