Անկարայի Էսինբողա օդանավակայանում ձերբակալվել է Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Ալիջան Օնլուն:
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վերահսկողության ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է Ռուսաստանի որոշ շրջաններից Ադրբեջան թռչնամսի ներկրումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ քննարկել է Հալեպում իրավիճակը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել:
«ԶԼՄ-ները ժամանակից առաջ ընկան՝ տեղեկություններ տարածելով,թե Հալեպն ազատագրվել է, իսկ իրականում Հալեպը դեռ չի ազատագրվել, Հալեպում մի չափազանց մեծ կարևորություն ունեցող ռազմավարական կետ կա, որը գտնվում է Արևելյան և Արևմտյան Հալեպի սահմանի վրա։ Մի քանի հանգամանքներ թույլ չեն տալիս մտածել, որ սա հակամարտության ավարտն է»:
Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության…
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դառնա Սիրիայի «միակ» դաշնակիցը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրման առաջարկություն ներկայացնելու հրամանագիր:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը կմեկնի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամներից մեկն է սպանվել Սիրիայում վերջին բախումների ընթացքում։
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի հետ, որը կրում էր «թուրքմենբաշի» տիտղոսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ազգային մոբիլիզացիայի» կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ ընդդեմ ահաբեկչական սպառնալիքի, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այսօր կշարունակի բանակցությունները իր ռուս և իրանցի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի ու Մուհամմեդ Զարիֆի հետ Հալեպի իրավիճակի վերաբերյալ։
Ադրբեջանի APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը, հայտնում է, որ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի բնակչության թիվն ավելացել է 88 200 մարդով կամ 0,9%-ով։
2017 թվականի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզայի, հայտարարել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Նախօրեին սիրիական բանակն իր վերահսկողությունը սահմանեց արևելյան Հալեպի նկատմամբ արյունալի գրոհից հետո՝ ընդդիմությանը դուրս մղելով զբաղեցրած թաղամասերից։
Ռուսաստանը կարող էր ազդել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքի վրա։
Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խնդրել է ՌԴ ՆԳՆ-ին վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացիների ցուցակները, որոնց մուտքը ՌԴ արգելվում է այս կամ այն պատճառներով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրավիրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ՝ Հալեպի հարցի քննարկման նպատակով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանի աշխատակազմում իր աղբյուրին։
Թուրքմենստանի կրթության նախարարությունը պարտադրել է դպրոցներին ուսումնական գործընթացում օգտագործել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի «Իմաստության աղբյուր» գիրքը։
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Թբիլիսիում բանկ է թալանվել, որի գողությանը մասնակցել է ընդամենը 1 մարդ։
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում ոչնչացրել են ահաբեկիչների 84 օբյեկտ Սիրիայի հյուսիսում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնն առաջարկել է Մոնտանա նահանգից հանրապետական կոնգրեսական Ռայան Զինքին, հայտնում է BBC-ն։
Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել էր Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ՌԴ նախագահի կողմից ներկայացված թեկնածությունը «լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին», իսկ Գլխավոր դատախազությունում տարբեր պաշտոններում Կարապետյանի աշխատանքի հսկայական փորձը «հարգանքի է արժանի»:
Կոլորադո նահանգի դատարանը պարտավորեցրել է ընտրիչներին քվեարկել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հայտնում է Fox31-ը։
ՄԱԿ-ը «ներգրավված չէ» արևելյան Հալեպից զինյալների և խաղաղ բնակիչների տարհանման պլաններին, սակայն օգնելու պատրաստակամություն է հայտնում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի կոորդինացման վարչությանը։
Այս տարվա ապրիլին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ռազմական գործողությունները հանգեցրին մեծ թվով զոհերի և ցույց տվեցին այն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։
Սիրիական բանակն այսօր հետ է մղել գրոհայինների հարձակումները և շարունակել ազատագրել մնացած արևելյան շրջանների ազատագրման գործողությունը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։